«Հայրենիք» հայրենակցական խորհրդի (ԱՄՆ) Լոս Անջելեսի գրասենյակում տեղի է ունեցել «Ադրբեջան՝ ժողովուրդների գերեզմանոց», «Միասնություն արյան վրա» եւ «Ադրբեջանն էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմերի ցուցադրությունը:
ԱՄՆ «Հայրենիք» հայրենակցական խորհրդի համակարգող Արամ Սարգսյանի փոխանցմամբ, միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ արեւտմյան ափին բնակվող հայորդիներն ու պատմության հեգնանքով Ադրբեջանի կազմում հայտնված անկախության ձգտող ժողովուրդների ներկայացուցիչները՝ ԱՄՆ-ում թալիշական հասարակական կազմակերպության ղեկավար Էլմար Ուդինովի եւ ավարական կազմակերպության համակարգող Ռաշադ Էլչինովի գլխավորությամբ:
Նշենք, որ ցուցադրված ֆիլմերը նկարահանվել են 2013 թվականի ընթացքում «Արցախում Սուվորովի եւ Մադատովի ռազմական ուսումնարան» ծրագրի իրականացման կոմիտեի պատվերով: Ցուցադրության մասնակիցները բարձր են գնահատել նմանատիպ ֆիլմերի ստեղծումը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծած միջազգային ապատեղեկատվությանը հակազդելու նպատակով:
«Հայրենիք» հայրենակցական խորհուրդն հանձն է առել կազմակերպել ֆիլմերի ցուցադրությունները նաեւ ԱՄՆ այլ քաղաքներում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am