Թուրքիայի Բուրսա նահանգի Ուլուդաղի ձմեռային հանգստավայրում Վրաստանի քաղաքացի Միկոլոս Օմարովի կյանքը փրկել է միասին նույն հյուրանոցում հանգստացող հայազգի Աշոտ Սուքիասյանը։
Թուրքական Radıkal-ի փոխանցմամբ՝ վրացի զբոսաշրջիկը հյուրանոցից դուրս է եկել դահուկ քշելու եւ մոլորվել է անտառում։ Նա կարողացել է միայն հեռախոսի ինտերնետի միջոցով tweet ուղարկել Աշոտ Սուքիասյանին՝ «Կորել եմ, արդեն սառչում եմ» գրությամբ։
Աշոտ Սուքիասյանն էլ շտապ զանգահարել է ժանդարմերիա՝ հայտնելով իրավիճակի մասին։ Նշվում է, որ 7 ձնագնացով որոնումների դուրս եկած ժանդարմերիայի թիմը Միկոլոս Օմարովին գտել են ծառերի արանքում կուչ եկած եւ սառած վիճակում։