Նախօրեին ռուսական պետական «Կուլտուրա» ալիքով ցուցադրվել է Միխայիլ Ժեբրակի «Հայկական Մոսկվա» («Москва армянская») հաղորդումը:
Մոտ կեսժամանոց հաղորդման ընթացքում պատմվում է Մոսկվայի հայ համայնքի մասին, որը բնաչության թվով չորրորդն է, այն հսկայական դերի մասին, որը այն դարերի ընթացքում ունեցել է քաղաքի կյանքում: Ներկայացվել են մինչհեղափոխական, խորհրդային եւ ժամանակակից շրջանում հայերի կյանքի եւ գործունեության վերաբերյալ հետաքրքիր փաստեր: «Մի կողմից հայերը հեշտությամբ են հարմարվել Մոսկվայի կյանքին, ձուլվել: Հայ վաճառականները Կիտայ-քաղաքում առեւտրով են զբաղվել XV դարից, ունեցել են ռուսական անուններ, եւ վաճառականներ Տարասովների ու Լիանոզովների մոտ միայն պատմաբանը կարող է հայկական արյուն գտնել»: Բայց...