Փետրվարի 21-ին Սոչիում կայանալու է Open Europe մրցույթի Գրան Պրիին արժանացած ճանաչված ջութակահար Էդգար Հակոբյանի մենահամերգը: Այն տեղի է ունենալու մշակութային օլիմպիադայի շրջանակում:
Էդգարը ոչ միայն բնածին տաղանդ ունի, այլեւ անհավանականորեն համառ է եւ կամքի մեծ ուժի տեր: Ջութակահարը ճանաչում է ձեռք բերել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում: Նա ելույթ է ունեցել համաշխարհային գրեթե բոլոր մայրաքաղաքներում:
Ջութակահարը ելույթ է ունենալու Manuk Ghazaryan Band-ի նվագակցությամբ: Manuk Ghazaryan Band-ը մասնակցել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում անցկացված բազմաթիվ փառատոնների, Բուխարեստում կայացած Bucharest International jazz Competitions-ում արժանացել է Գրան Պրի մրցանակի: Երաժշտական կոլեկտիվը կատարում է հայկական էթնիկ երաժշտություն՝ ջազ-ֆյուժընի համադրությամբ:
NEWS.am STYLE