Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը զանգահարել է օրեր առաջ հիվանդանոց տեղափոխված ստամբուլահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերին եւ առողջություն մաղթել:
Թուրքական Turkiye պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը զանգահարելով հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերին՝ առողջություն է մաղթել՝ ավելացնելով. «Ձեր ձայնը կարծես լավ է: Առողջացեք, տեսնեք, որ ավելի շատ լուսանկարներ եք անելու»:
Իր հերթին ստամբուլահայ լուսանկարիչը շնորհակալություն է հայտնել Աբդուլլահ Գյուլին:Նշենք, որ հունվարի 16-ի երեկոյան Արա Գյուլերը երիկամային անբավարարության պատճառով տեղափոխվել էր Ստամբուլի Մեմորիալի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Ավելի ուշ նրա առողջական վիճակը բարելավվել էր եւ նրան տեղափոխել էին հիվանդասենյակ։