Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում տեղակայված «SAVE Armenian Photograph Archives» նախագիծը «Լույս նախքան մութը. Հայերը նախքան ցեղասպանությունը» անվամբ նոր օրացույց է թողարկել, որը ցույց է տալիս ավելի քանի 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայկական կյանքի բազմազանությունը: Այդ մասին գրում է «The Armenian Weekly»-ն:
17 լուսանկարները հնարավորություն են տալիս ճանապարհորդել Վանում, Բիթլիսում, Էրզրումում, Տիգրանակերտում եւ Խարբերդում, ինչպես նաեւ Սեբաստիայում, Կեսարիայում, Կոնիայում եւ Կոստանդնուպոլսի մոտ գտնվող Պարտիզակում: 2014 թվականի այդ օրացույցը կարելի է ընթերցել որպես գիրք, քանի որ լուսանկարներում պատկերված տեղանքի ու մարդկանց մասին մանրամասն տեղեկություններ է պարունակում: