Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի նահանգապետ Էդմունդ Բրաուն Կրտսերը Լոս-Անջելեսի շրջանի Առաջին ատյանի գլխավոր դատարանում դատավոր է նշանակել Արմեն Թամզարյանին՝ եւս յոթ անձանց հետ միասին: Այդ մասին գրում է Asbarez»-ը՝ վկայակոչելով նահանգապետի մամուլի ծառայությանը:
Թամզարյանը հայ համայնքի ակտիվ անդամ էր, մասնակցում էր Հայ փաստաբանների կոլեգիայի եւ Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի(Արեւմտյան շրջան) աշխատանքներին: «Արմենի նշանակումն իսկապես վկայում է մեր համայնքի ուժի եւ պետական ծառայութան բնագավառում մեր ինտեգրման մասին: Մենք շատ հպարտ ենք Արմենի համար եւ շնորհավորում ենք նրան », - նշել է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի(Արեւմտյան շրջան) նախագահ Նորա Հովսեփյանը: