ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այցը Հարավային Քալիֆորնիա կուղեկցվի բողոքի ցույցերով: Ցուցարաները կհիշեցնեն 100 տարի առաջ Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչման նախընտրական խոստման մասին: Այդ մասին գրում է ամերիկյան «The Washington Times»-ը:
Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Գլենդելում միջոցառում է կազմակերպել՝ կոչ անելով Օբամային թույլ տալ հայ որբերի գորգի ցուցադրությունը: Ամերիկահայերը հույս ունեին, որ գորգը կցուցադրեն Սմիթսոնյան ինստիտուտում հաջորդ ամիս: Սակայն Սպիտակ տունը մերժեց՝ ասելով, որ չիչի կարող գորգը տրամադրել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Սպիտակ տանը պահվող գորգի ցուցադրությունը չեղյալ էր համարվել, հավանաբար, Թուրքիայի վատ արձագանքից խուսափելու համար: Այդ մասին ամերիկյան «The Washington Post» թերթում գրել էր քննադատ Ֆիլիպ Քեննիքոթը: Գորգը գործել էին 1920-ական թվականներին հայ որբ երեխաներն, ու 1925թ.-ին այն պաշտոնապես ցուցադրվել էր Բեռլինում: Այն պատրաստվել է Հազիր քաղաքում, այժմյան Լիբանանում՝ ի նշան երախտագիտության ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության: