Արվեստների հայկական հիմնադրամը Լոս-Անջելեսում հրապարակել է գիրք Միացյալ Նահանգներում հայերի ունեցած ներդրումի մասին «Yes, We Have: Expanded» վերնագրով: Այդ մասին գրում է «Asbarez»-ը: Գիրքն ունի ավելի քան 800 էջ, ներառում է ավելի քան 700 կրճատ կենսագրություններ ու ԱՄՆ-ի արտոնագրեր, որոնք տրամադրել էին հայկական ծագմամբ ամերիկացիները:
«Նույնիսկ հինգ տարվա հետազոտություններից հետո դեռ զարմանում եմ Ամերիկայում հայերի ձեռքբերումների բազմազանությունից ու հսկա ծավալից, որը շատ ոգեւորիչ է»,- ասել է Ստեփան Փարթամյանը, ով կազմել է գիրքը: Այս նոր գիրքը «Yes, We Have: Expanded» շարքի հինգերորդ հատորն է: Փարթամյանն այն հրապարակում է 2009թ.-ից ի վեր: