Թուրքիան փորձում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը վերակենդանացնել, ինչը կապված է տարածաշրջանում Թուրքիայի համար ստեղծված ոչ բարենպաստ պայմաններ եւ եւ գլխավորապես մոտեցող 2015-ով։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքագետի խոսքով՝ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում թուրքական մամուլում տեղեկություններ են հայտնվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնության անհրաժեշտության մասին, ինչին հետեւել են Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները։ Ըստ Իսպիրյանի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ կապված Դավութօղլուի հայտարարությունների մեջ նոր բան չկա, ավելին, Դավութօղլուն կրկին Ղարաբաղի հարցը նախապայման է դնում, ինչը ենթադրում է, որ գործընթացը փակուղում է։
Թուրքագետը նշեց, որ Թուրքիան փորձում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը վերակենդանացնել, ինչը կապված է տարածաշրջանում Թուրքիայի համար ստեղծված ոչ բարենպաստ պայմանների եւ գլխավորապես մոտեցող 2015-ով, երբ նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն սկսել է հաճախակի հայտարարել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին, սակայն նախապայման է դնում Ղարաբաղի խնդրի կարգավորումը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am