Վաշինգթոնում ԱՄՆ-ի Դիմանկաների ազգային պատկերասրահի ցուցահանդեսում հայկական ծագմամբ կանադացի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի միայն մի քանի լուսանկարներում են պատկերված օբյեկտներ հաստատությունից դուրս կամ բնական լուսավորմամբ:
Ֆրանկլին Ռուզվելտը երեք այլ տղամարդկանց հետ մռայլ երկնքի տակ է 1936թ.-ի նկարում, որն արվել է Կանադայում, իսկ Ջորջ Օ’Քիֆը նստած է պատուհանից ներթափանցող լույսի փնջի կողքին՝ 1956թ.-ի լուսանկարում, որն արված է Նյու-Մեքսիկոյում: Բայց գրեթե բոլոր լուսանկարները փակ շինություններում են, հարուստ ու շքեզ ձեւավորմամբ, մուգ երանգով, խորը ու պայծառ, կարծես թե յուղաներկով են նկարված:Ինչպես գրում է «The Washington Post»-ը, ԱՄՆ-ի Դիմանկաների ազգային պատկերասրահում Քարշի աշատանքների երկու ցուցահանդեսներից առաջինը բաղկացած է 109 նկարից, որոնք թանգարանին է տրամադրել լուսանկարչի այրի Էստրելիտա Քարշը:
27 լուսանկարից բաղկացած հաջորդ ցուցահանդեսը կկայանա մայիսի 2-ից: Այս ցուցահանդեսու ընդգրկված է Ուինսթոն Չերչիլի լուսանկարը, որն արվել է անմիջապես այն բանից հետո, երբ բրիտանացի վարչապետը ելույթ է ունեցել Կանադայի խորհրդարանում: «Քարշը երբեք ձեզ չի նկարի ոչ համապատասպան պահի,- ասել է ԱՄՆ-ի Դիմանկաների ազգային պատկերասրահի աշխատակից Էն Շումարդը,- Նա հանդուգն լուսանկարիչ չէ»:Յուսուֆ Քարշը Հայոց ցեղասպանության ականատեսն էր, որից եհտո ընտանիքի հետ փախել էր հարենիքից, արդյունքում հայտնվել էր Կանադայու, որտեղ անցկացրել է կյանքի մեծ մասը: Լիովին հնարավոր է, որ անզորության վաղ զգացումից նա ձգտում էր այս աշխարհի հզորներին: Նա ծառայում էր վերնախավին ու այնպես էր անում, որ նրա ներկայացուցիչները լավ տեսք ունենային: