Աշխարհում Հայոց ցեղասպանության փաստը ժխտող մարդկանց թվում ամենահայտնի Ջասթին Մաքքարթին այս շաբաթ Կանբերայում հանդես կգա Ավստրալիայի խորհրդարանում: Այդ մասին գրում է ավստրալական «ABC» կայքը: Կայքին հայտնի է դարձել, որ խորհրդարանի կոմիտեի սրահը պատվիրել է խորհրդարանի շարքային անդամ Լորի Ֆերգյուսոնը «Ի՞նչ է տեղի ունեցել 1915-1923թթ.-ին» անվամբ ելույթի համար, որին կարող են ներկա գտնվել միայն հատուկ հրավերի դեպքում:
Խոսքով հանդես կգա պատմության ամերիկացի պրոֆեսոր Ջասթին Մաքքարթին, որին շատ հայեր վերաբերում են նույնքան ատելությամբ, որքան հրեաները՝ Հոլոքոստը ժխտող Դեվիդ Իրվինգին: Պրոֆեսոր Մաքքարթին ողջ աշխարհում գործունեություն է ծավալում ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման:
2015թ.-ի ապրիլը հատուկ է լինելու մի քանի ժողովրդի համար: Այն ժամանակ, երբ Թուրքիան ու Ավստրալիան նշում են Գալիպոլիի դեպքերի հարյուրամյակը, հայերը նշում են իրենց պատմության ամենամռայլ էջի սկսման հարյուրամյա տարելիցը, գրում է ավստրալական կայքը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am