Հայաստանի ապագան կախված է երիտասարդներին օգնելուց: Նման կարծիք է հայտնել ամերիկյան գործարար եւ բարերար Ռենդի Սապահ-Գուլյանը, գրում է «The Armenian Weekly»-ն: «Մեր հիմնադրամի նպատակն է հայկական երիտասարդությանը անմիջականորեն առնչվող ծրագրերի լայն սպեկտրի ստեղծումը: Կարծում ենք՝ բոլոր հասարակություններում երիտասարդությունը հիմքն է, որի վրա կարելի է շոշափլի եւ ամուր ինչ-որ բան ստեղծել»,- ասել է Սապահ-Գուլյանը:
Գործարարն իր ընտանեկան հիմնադրամը ստեղծել է 2012թ., եւ այն աշխատում է Հայ օգնության ֆոնդի հետ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am