«La Bouquinerie» հրատարակչության տնօրեն Ռենե Աճեմյանն ու ֆրանսահայ լրագրող Գրիգոր Ամիրզայանը Վիյերբան քաղաքում՝ հայկական մշակույթի տանը ներկայացրել են «Հայ կամավորականները 1914-16 թվականներին» գիրքը: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» հանդեսը:
Այն վերահրատարակությունն է 1916թ. Պտերոգրադում (Սանկտ Պետերբուրգ) հրապարակված գրքի, որը նպատակ ուներ օգնելու հայ որբերին Առաջին աշխարհամարտի տարիներին: Նոր հրատարակությունը լրացվել է ընդարձակ նախաբանով: Ռենե Աճեմյանն ու Գրիգոր Ամիրզայանը շնորհանդեսին պատասխանել են լրագրողների հարցերին, ստորագրել գրքի օրինակների վրա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am