Հալեպում, նոյեմբերի 19-ին, հայաբնակ Ազիզիե շրջանի ուղղությամբ հրթիռային հարվածի հետեւանքով հայուհի է զոհվել: Այս մասին հաղորդում է Հալեպի Հայ եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:
Թե7 արկը, որն ընկել է «Ալթունյան» հիվանդանոցի դիմաց կանգնած ավտոմեքենայի վրա, չի պայթել, սակայն ուժեղ հարվածից կինը մահացել է, կան նա7 վիրավորներ: Նշվում է, որ հայաբնակ Ազիզիե շրջանը բավական բազմամարդ է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ընդդիմության զինյալների կողմից հրթիռակոծության հետեւանքով Հալեպում վիրավորվել էր հայ զինվոր Բաբկեն Բաղդադյանը: Նա տեղափոխվել էր հիվանդանոց եւ ստացել անհրաժեշտ բուժօգնություն:
Լուրեր Հայաստանից - NEWS.am