Ապրիլի 1-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Տեր Մովսես Քահանա Մանուկյանի ձեռամբ մատուցվեց Ծաղկազարդի տոնական Պատարագ: Պատարագի ընթացքում քարոզչության բաժնում Տեր հայրը ժողովրդին բացատրեց օրվա խորհուրդը, թե ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսը ավանակի վրա նստած հաղթական մտնում է Երուսաղեմ, իսկ հավատավոր ժողովուրդը արմավենու եւ ձիթենու ճյուղեր էր փռում նրա ոտքերի առջեւ, նման կերպ ողջունելով Տիրոջ մուտքը Երուսաղեմ:
Պատարագի ավարտին Տեր Մովսես քահանա Մանուկյանը օրհնեց ուռենու ճուղերը եւ բաժանեց հավատավոր ժողովրդին:
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որպես խորհրդանիշ Քրիստոսի հաղթական մուտքի Երուսաղեմ: Ծաղկազարդը նշվում է Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրը:
http://akhaltskha.net