Նոյեմբերի 9-ին Ն.Ի. Լոբաչևսկու անվան Նիժնի Նովգորոդի պետական համալսարանում (ՆՆՊՀ) կայացել է «Հայկական Սփյուռքի դերը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքական գործընթացում» թեմայով Լուսիկ Կրտյանի թեկնածուական դիսերտացիայի պաշտպանությունը:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» Լրատվական Կենտրոնը՝ հղում կատարելով www.diaspora-world.info կայքին, դիսերտանտը ուսումնասիրել է հայկակամ Սփյուռքի դերը Ֆրանսիայի ժամանակակից քաղաքականության մեջ: Հետազոտություն կատարելու նպատակով Լ.Կրտյանն օգտագործել է Ֆրանսիայի օրենսդրական և գործադիր իշխանության մարմինների և Սփյուռքի ինստիտուտների մի շարք փաստաթղթեր: Հեղինակը եզրակացության է գալիս, որ Ֆրամսիայում ստեղծվել է կազմակերպությունների մի ամբողջ ցանց, որն ի վիճակի է լուծել հայ Սփյուռքի կենսագործունեության հրատապ խնդիրները: Ֆրանսիայի կառավարության կողմից 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ճանաչումը Սփյուռքի ազդեցության արդյունքն է և այսպես կոչված «էթնիկ լոբբիզմի» վառ օրինակ է: Հայկական լոբբիզմը, նշում է հեղինակը, Փարիզում քաղաքական որոշումների կայացման գործընթացի կոնստանտ է դարձել: Գործելով ինչպես պաշտոնական, այնպես նաև ոչ պաշտոնական մակարդակներում, հայ լոբբին Ֆրանսիայի պետական իշխանության ուշադրությունը կենտրոնացնում է իր էթնիկ հայրենիքի հրատապ խնդիրների և համաշխարհային քաղաքականության սուր հարցերի վրա:
Նշենք, որ հայագիտական թեմայով այդ աշխատանքը կատարվել է Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքականության տեսության ամբիոնում: Ասպիրանտի գիտական ղեկավարը նշված ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Ռիխտիկն է: ՆՆՊՀ դիսերտացիոն խորհուրդը (նախագահ՝ պրոֆեսոր О. Կոլոբով) որոշել է շնորհել Լուսիկ Կրտյանին քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: