Սոչի քաղաքի Լազարևսկոյե միկրոշրջանում անցկացվել է Մալիշևի անվան փողոցում գտնվող թիվ 15 տան բնակիչների տոնը՝ նվիրված Մեծ Հայրենական Պատերազմից հետո Սոչիում ապրած Խորհրդային Միության Հերոս Ա.Պ. Մալիշևի ծննդյան 85-ամյակին:
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, «Տուն, որի մեջ ես ապրում եմ» կոչված միջոցառման գլխավոր մասը տան ամենահարգված բնակիչներ՝ Մեծ Հայրենական Պատերազմի մասնակիցներ Ալբերտ Դուդուկչյանի, Վարդան Գրիգորյանի և Արկադի Ռոդիոնովի ներկայացնելն էր: Դրա համար պատահական չէր այն հանգամանքը, որ տան մուտքի մոտ կախված էին Ռուսաստանի և Հայաստանի դրոշները:
Տոնի ընթացքում, որին ներկա էին քաղաքի պատգամավորական կորպուսի, շրջանի հասարակության և լրատվական միջոցների ներկայացուցիչներ, վետերաններին հայ համայնքի անունից նվիրվել է «Ակ-Դաղ՝ քառամյա գոյամարտը» գիրքը՝ պատմող Ցեղասպանության տարիներին թուրք բարբարոսներին հայերի ցուցաբերած զինված դիմադրության մասին: Նվերը հանձնող Ռուսաստանի հայերի միության Սոչի քաղաքի Լազարևյան շրջանի բաժնի նախագահի տեղակալ, Սոչիում «Երկրամաս» թերթի ներկայացուցիչ Արթուր Գևորգյանը պատմել է գրքի մասին և քաջ առողջություն մաղթել վետերաններին:
Տոնը ավարտվել է ինքնագործ կոլեկտիվների համերգով և ծառատունկով: Տունկերը բերվել էին Թաթարստանի Հանրապետության Լայիշևոյի շրջանից, որտեղ 1926 թվականին ծնվել է Խորհրդային Միության Հերոս Ա.Պ. Մալիշևը: