Այսուհետ արցախյան Ստեփանակերտ ու Շուշի հանրահռչակ քաղաքները հնարավոր կլինի գտնել ոչ միայն աշխարհարագրական քարտեզներում կամ էլ նմանատիպ ատլասներում: Հետաքրքիր հեռանկարներ է խոստանում դեպի երրորդ չափումն առաջացած ելքը: Այն է` հայաստանյան «Լոկատոր» IT-ընկերությունը մօդելավորել է այդ բնակաոայրերի եռաչափ «դիմանկարները» և դրանք նեռբեռնել Google Earth (Գուգլ Երկիր մոլորակ) ինտերնետ-համակարգում: Այնպես որ հիմա համացանցի օգտատերերը հնարավորություն ունեն վիրտուալ ճանապարհորդություն կատարել Հսյաստան աշխարհի այդ կենտրոններում, հաղորդակցվելով իրենց պատմական բուրմունքին:
Ինչպես հայտնում է «Լոկատոր» ընկերության լրատվական ծառայությունը, ներկայումս նշված համակարգում արդեն տեղակայվել են Ստեփանակերտի ու Շուշիի հիմնական շենքերը, աևձանները, կանաչ գոտիները: Սեղմելով իրեն հետաքրքրած օբյեկտը, օգտատերը կարող է այն մոտիկից տեսնել, ծանոթանալ այն ճիշտ նկարագրող, այլ ոչ թե կեղծիքների տեսքով տարածվող տեղեկություններին: - Ծրագիրը հնարավորություն է ընձեռում այս եղանակով այցելել և տեսնել Արցախը,- նշում է «Լոկատոր» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը:- Ընդ որում` ոչ միայն արտասահմանցիներին կամ սփուձքահայերին, այլև հենց Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին, ովքեր առ այսօր ինչ-ինչ պատճառներով դեռ չեն կարողացել անձամբ լինել ԼՂՀ-ում: Հիմա դա հատկապես հրատապ է դառնում, նկատի ունենալով այն ապատեղեկատվական աղմկարարությունը, որ Արցախի կապակցությամբ անընդհատ բարձրացնում են Ադրբեջանում: Այդ թվում` նաև Ինտերնետի միջոցով: Հենց դրա համար էլ չափազանց կարևոր ենք համարում, որպեսզի մեր երկրի ցանկացած հեղակտոր առավելագույնս ճիշտ ներկայացրած լիկի համացանցում:
Առաջնորդվելով այդ սկզբունքով, «Լոկատորը» մտադիր է նաև 3D-ձևաչափով մոդելավորել և Ինտերնետում տեղադրել Արցախի հարուստ ու բազմազան մշակութային ժառանգությունը` պատմամշակութային կոթողները, եկեղեցիները, վանքերը, արձանները, և այլն: Արդեն պատրաստ է Ղազանչեցոց և Գանձասար եկեղեցիների 360 պանորապիկ լուսանկար: Այդ լուսանկարները հասանելի են հետևալ հղումով` http://earth.locator.am/?show=category&id=7:
Իսկ սա Արցախի գեղատեռսիլ վայրերին նվիրված տեսահոլովակ է`
http://www.youtube.com/watch?v=WGYsXwuF3uM:
Եռաչափ մոդելավորմամբ «Լոկատոր» ընկերությունը զբաղվում է 2012 թվականից: Անցած ժամանակաշրջանում մոդելավորվել և Google Earth համակարգում են տեղակայվել Հայաստանի մայրաքաղաք Երեևան ու լեհական Լյուբլին քաղաքի 3D-պատկերները: Այժմ ընկերության մասնագետները ձեռնամուխ են եղել Հայաստանի ամենահայտնի վանքերի ու եկեղեցիների` Էջմիածնի, Գառնիի, Գեղարդի, Նորավանքի, Խոր Վիրապի, Սևանավանքի և Կեչառիսի եռաչափ մոդելների կառուցմանը:
Աշոտ Գարեգինյան